Էյֆելյան աշտարակի աստիճանների մի մասը  վաճառվել է աճուրդում
Աշխարհում
10:27 23/11/2016
Աշխարհ

Էյֆելյան աշտարակի աստիճանների մի մասը վաճառվել է աճուրդում

Փարիզի հայտնի Էյֆելյան աշտարակի աստիճանների մի մասը Artcurial աճուրդում վաճառվել է ավելի քան 523 հազար եվրոյով: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս պրեսին:

Աճուրդում ներկայացված ֆրագմենտի բարձրությունը կազմում է 2,6 մետր, 14 աստիճանից է բաղկացած: Պարույրաձև աստիճանի այդ հատվածը 1889 թվականին կապել է աշտարակի երկրորդ և երրորդ հարկերը:

Նախնական գինը եղել է 20 հազար եվրո:  Առավելագույն  գումար է առաջարկել Ասիայի երկրներից մեկի քաղաքացի հանդիսաոցղ կոլեկցիոները: Նա ձեռք է բերել ֆրագմենտը 523 հազար 800 եվրոյով:

Գյուստավ Էյֆելի կողմից 1889 թվականին ստեղծված  պարուրաձև սանդուղքն ապամոնտաժվել էր 1983 թվականին: Այն բաժանել են չորս մասի: Չորս հատված նվիրել էին ֆրանսիական թանգարաններին, իսկ մնացած 20 հատվածը  վաճառվել էր աճուրդում, որը տեղի էր ունեցել աշտարակի երկրորդ հարկում: 2013-ին  աճուրդում 220 հազար եվրոյով վաճառվել էր աստիճանի մի մասը:

Placeholder
Էյֆելյան աշտարակի աստիճանների մի մասը վաճառվել է աճուրդում