Վաճառվել է Աննա Ֆրանկի  ձեռագիրը
Մշակույթ
19:12 23/11/2016
Աշխարհ

Վաճառվել է Աննա Ֆրանկի ձեռագիրը

Նիդեռլանդներում կայացած  աճուրդում  140 հազար եվրոյով  վաճառվել է ծագումով հրեա, գերմանացի  Աննա Ֆրանկի՝  ութ տողից  բաղկացած բանաստեղծության ձեռագիրը: Այն թվագրված է 1942 թվականով,  գրվել է շատ քիչ ժամանակ այն բանից առաջ, երբ Աննայի ընտանիքը ստիպված է եղել թաքնվել նացիստներից Ամստերդամի գաղտնի բնակարանում:  

Բանաստեղծությունը նվիրված է Աննայի դասընկերուհու քույրիկին:

 Բի-Բի-Սի-ն գրում է, որ բանաստեղծության նախնական գինը եղել է 50 հազար եվրո:

15-ամյա Աննա Ֆրանկի  ողբերգական ճակատագրի մասին պատմությունը  տարածվել է ողջ աշխարհով: Աննան զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարում  պատերազմի ավարտից քիչ առաջ, բայց նրա հայրը՝ Օտտո Ֆրանկը, փրկվում է և ճամբարից ազատվելուց հետո հրապարակում է իր դստեր օրագիրը, որտեղ նա գրել էր ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։

«Աննա Ֆրանկի  օրագիրը» դարձել է Հոլոքոստի ամենավառ խորհրդանիշներից մեկը: 2009 թվականին «Աննա Ֆրանկի օրագիրը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  ցանկում: Օրագիրը թարգմանվել է ավելի քան 60 լեզվով։
 

Placeholder
Վաճառվել է Աննա Ֆրանկի ձեռագիրը