Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրեժ Քասունին ընդգրկված է Եվրոպայի Անիմացիոն Մրցանակաբաշխության ժյուրիի 12-հոգանոց կազմում
«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ընդգրկված է Եվրոպայի Անիմացիոն Մրցանակաբաշխության (www.animationawards.eu) ժյուրիի 12-հոգանոց կազմի մեջ: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից:
«Սա հերթական քայլն է, որը մենք անում ենք՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային անիմացիոն հարթակում: Ամեն ինչ առջևում է»,- նշված է ֆեյսբուքյան էջում:
Ժյուրիի կազմում են նաև Ավստրիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավարությունից, Իսպանիայից, Իռլանդիայից, Խորվաթիայից ներկայացուցիչներ: