Ծառուկյանը չի մասնակցի ԲՀԿ  քաղխորհրդի  ընդլայնված նիստին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:49 24/11/2016

Ծառուկյանը չի մասնակցի ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստին. «Ժամանակ»

Դեկտեմբերի 3-ին  կայանալու է ԲՀԿ  քաղխորհրդի  ընդլայնված նիստը։  ԱԺ ԲՀԿ խմբակցության  քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր  ֆեյսբուքյան էջում  երեկ գրել էր, որ ի թիվս  այլ հարցերի, ԲՀԿ քաղխորհրդի  անդրադառնալու  է նաև կուսակցության նախկին նախագահ  Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին։

«Ժամանակ»-ի  տեղեկություններով՝ նիստի Ծառուկյանը ներկա չի լինելու, և նրա վերադարձի  հետ կապված որևէ որոշում չի կայացվելու։ Ոչ էլ կուսակցության նախագահի փոփոխություն է սպասվում, սակայն նախատեսված է մի քանի ելույթ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտության մասին։   

 

Placeholder
Ծառուկյանը չի մասնակցի ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստին. «Ժամանակ»