Երկու զինծառայողների բուժումը կկազմակերպվի արտերկրում
Առողջություն
15:07 24/11/2016
Հայաստան

Երկու զինծառայողների բուժումը կկազմակերպվի արտերկրում

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին  որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Գումարը նախարարությունը կփոխանցի Մհեր Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ պաշտպանության նախարարությանը գումար է հատկացնելու մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

 

Placeholder
Երկու զինծառայողների բուժումը կկազմակերպվի արտերկրում