Հայաստանի հավաքականն առաջադիմել է 38 հորիզոնականով
Սպորտ
14:14 24/11/2016

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 38 հորիզոնականով

Նոյեմբերի 24-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է 38 տեղով և վաստակած 412 միավորով զբաղեցնում է աղյուսակի 87-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջին տեղում Արգենտինայի հավաքականն է, Բրազիլիան երկրորդն է, իսկ Գերմանիայի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը:

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Լեհաստանի ընտրանին, որը 15-րդն է: Ռումինացիները 39-րդն են, Դանիան՝ 46-րդը, Չեռնոգորիան՝ 63-րդը, Ղազախստանը՝ 97-րդը:
 

Placeholder
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 38 հորիզոնականով