Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին
Մշակույթ
11:15 24/11/2016
Հայաստան

Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին

Նոյեմբերի 27-ին The Club-ում կայանալու է հուշ-երեկո` նվիրված նկարչուհի, անիմատոր Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին: Միջոցառման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկոյին ելույթ են ունենալու Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Կարեն Մամիկոնյանը, Լուսինե Ազարյանը և ուրիշներ:

Համերգի հասույթը տրամադրվելու է Սևանի անկատար մնացած ծրագրերից մեկը կյանքի կոչելուն. Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում կահավորվելու է գեղարվեստի կաբինետ, որը կրելու է տաղանդաշատ նկարչուհի Սևան Նագաշյանի անունը: 

Սևան Նագաշյանը մահացել է հոկտեմբերի 13-ին:

Placeholder
Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին