System Of A Down խումբը կլինի Park Live փառատոնի հիդլայներ
Մշակույթ
11:38 24/11/2016

System Of A Down խումբը կլինի Park Live փառատոնի հիդլայներ

System Of A Down աշխարհահռչակ խումբը կլինի Park Live փառատոնի հիդլայներ: Փառատոնը տեղի կունենա 2017-ի հուլիսի 5-ին Մոսկվայի՝  «Արենա ՑՍԿԱ» մարզադաշտում: Այն ընդհանուր առմամբ կարող է տեղավորել 34 հազար հանդիսատես:

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, փառատոնն անցակցվում է 5-րդ անգամ, առաջին անգամ անցկացվել է 2013-ին:

Հիշեցնենք, System of a Down (SOAD), հայ-ամերիկյան ռոք խումբ՝ ձևավորված 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից Soil անունով։ Ժամանակակից անվանումը ձեռք է բերել 1995 թվականին։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ 


 

Placeholder
System Of A Down խումբը կլինի Park Live փառատոնի հիդլայներ