Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը  ոռոգման համակարգն է. Ալեքսեյ Չերկաև
Տնտեսություն
10:52 25/11/2016

Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է. Ալեքսեյ Չերկաև

«Եվրասիական զարգացման բանկի համար Հայաստանի հետ համագործակցության  ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է»,- այս մասին  ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման  ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային  հիմնադրամի ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ալեքսեյ  Չերկաևը:

Նրա խոսքով,  այս պահին քննարկվում են «Ոռոգման համակարգերի  արդիականացում» ծրագրի շրջանակում հետաձգված գնումների գործընթացի  կազմակերպման մանրամասները: Ըստ պաշտոնյայի՝ Համաշխարհային բանկի հետ  տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է գնումների գործընթացը  սկսել արդեն  2017 թվականի տարեսկզբին:

 Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ,  Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային  հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի  իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով  ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման  համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների  ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է  բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող  հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական  ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային  ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի  արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ չնայած այն  հանգամանքին, որ հետաձգված գնումների գործընթացը որոշ խնդիրներ է  առաջացրել ընդհանուր ծրագրի իրականացման համար, սակայն, նաև  պատասխանատվության ավելի ծանր բեռ է դրել պատասխանատուների ուսերին՝  աշխատանքն առավել մանարասն և բարեխղճորեն  կազմակերպելու առումով:

 

Placeholder
Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է. Ալեքսեյ Չերկաև