Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արվեստի երեք բուհեր համագործակցության հուշագիր են ստորագրել
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում արվեստի երեք բուհերի ռեկտորները՝ Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտոր Դավիթ Մուրադյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այն նախատեսված է առաջիկա 5 տարվա համար է: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կոնսերվատորիայից:
Հուշագրով համաձայն արվեստի երեք բուհերի ուսանողներն ընդգրկվելու են համատեղ ծրագրերում: Բուհերի ռեկտորները նշել են, որ արվեստի բուհերի միջև համագործակցությունը մինչ այս էլ կար, սակայն այսուհետ այդ կապերն առավել կսերտանան:
Արդեն երկուշաբթի կմեկնարկի 3 կրթօջախի ուսանողների մասնակցությամբ «Արվեստի բուհերի շաբաթ» ծրագիրը:

