Ոստիկանություն. Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով զոհվել է երեք կին
Իրավունք
19:50 25/11/2016
Հայաստան

Ոստիկանություն. Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով զոհվել է երեք կին

Այս տարվա ընթացքում՝ նոյեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 600 դեպք: Ընտանեկան բռնության հետևանքով տուժել է 631 մարդ, որից երեքը մահացել են: Մահվան դեպքեր գրանցվել են Երևանում ու Արմավիրի մարզում:

Panorama.am-ի հարցմանն ի պատասխան նման տվյալներ են տրամադրել ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

Բռնություններից 389-ի դեպքում բռնարարը ամուսին է, տուժողը՝  կինը:  12 դեպքում կանայք են ամուսիներն են բռնության ենթարկել:

Ոստիկանության տվյալների համաձայն, գրանցվել է 56 դեպք, երբ ծնողը բռնության է ենթարկել զավակին, 74 դեպք, երբ զավակն է բռնության ենթարկել ծնողին:

Ոստիկանությունում գրանցված բռնությունների մեծ մասը՝ 206-ը գրանցվել  է Երևանում, այնուհետև Շիրակն է (69 դեպք),  Արարատը (63 դեպք),  Կոտայքը (55 դեպք):

Նախորդ ողջ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 793 դեպք, որոնց հետևանքով մահացել է 5 մարդ Երևանում, Արագածոտնում և Լոռիում: Ընտանեկան բռնության հետևանքով տուժել է 812 մարդ:

Նախորդ տարի էլ ոստիկանությունում գրանցված բռնությունների մեծ մասը գրանցվել է Երևանում:

Ուշագրավ է, որ այս տարվա ընթացքում գրանցված 600 ընտանեկան բռնության դեպքի առթիվ ընդամենը 42 քրեական գործ է ուղարկվել դատարան: 90 քրեական գործ կարճվել է, 468-ի դեպքում նյութը մերժվել է:


 

Placeholder
Ոստիկանություն. Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով զոհվել է երեք կին