Իրանում գնացքների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել
Տարածաշրջան
13:55 25/11/2016
Տարածաշրջան

Իրանում գնացքների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել

Իրանում գնացքների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի Կարմիր խաչի կազմակերպության գլխավոր քարտուղար Ալի Ասղար Ահմադին «ԻՌԻԲ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ԻԻՀ Սեմնան քաղաքից Դամղան ուղևորվող գնացքը «Հաֆթ Խան» կայարանի մոտակայքում բախվել է մարդատար մեկ այլ գնացքի, որից հետո հրդեհ է բռնկվել:

Ալի Ասղար Ահմադիի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել:

Placeholder
Իրանում գնացքների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել