ՀՀԿ  անդամակցության դիմումներն ուղարկվում են  աշխատավայրեր. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:38 26/11/2016

ՀՀԿ անդամակցության դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր. «Ժամանակ»

Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին  վարչապետ Կարեն Կարապետյանի  ՀՀԿ-ական դառնալուց հետո  ևս 7000 քաղաքացի  ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։ 

Կասկածի տակ չդնելով  Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու  ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ  այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ  սիրուց ու համակրանքից չեն  գնացել այդ քայլին։  Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր  գազալցակայանների, բենզալցակայանների,  թաղապետարանի աշխատակիցներին  պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։  Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են  աշխատավայրեր և լրացվում հենց տեղում։

Placeholder
ՀՀԿ անդամակցության դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր. «Ժամանակ»