Արգենտինայում պահանջում են օրինականացնել աբորտները
Աշխարհում
15:52 26/11/2016
Հայաստան

Արգենտինայում պահանջում են օրինականացնել աբորտները

Աբորտների օրինականացման, կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարելու կոչերով Արգենտինայում փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ: Ըստ աղբյուրի, առավել մեծ թվով մարդիկ են մասնակցում մայարաքաղաք Բուենոս Այրեսում կազմակերպված ակցիաներին:

Ազգային կոնգրեսի, նախագահի նստավայրի դիմաց կանգ առած ցուցարարները իշխանություններից պահանջել են պայքարել գենդերային անհավասարության դեմ, երաշխավորել կանանց իրավունքների պաշտպանությունը:

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակում նման ակցիաներ են անցկացվել Ուրուգվայում և Չիլիում:

Placeholder