Աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար
Մշակույթ
09:36 26/11/2016
Հայաստան

Աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը: Բացառիկ վարպետության տեր այս երաժիշտը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքի և Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ֆիլադելֆիայի նվագախումբը,  Կոնցերտգեբաուն, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն:  Այս մասին Panorama.am-ին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ մինչ այդ՝ դեկտեմբերի 12-ին  և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու ականավոր վիրտուոզ  դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն  դաշնակահրներից մեկը՝  Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայատսնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին:

Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու  թիվ 2  դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:

Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:


 

Placeholder
Աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար