«Ճանապարհորդություն դեպի Անի». Ցուցահանդես Կանադայում
Մշակույթ
19:35 26/11/2016
Հայաստան

«Ճանապարհորդություն դեպի Անի». Ցուցահանդես Կանադայում

Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացել է  ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի քաղաքին վերաբերող «Ճանապարհորդություն դեպի Անի` միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք» թեմայով լուսանկարների շնորհանդես:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, երեկոյին մասնակցում էին հայ և կանադացի արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ կանադահայեր:

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանին շնորհանդեսի իրականացման համար և ընդգծել է վերջինիս երկարատև տարիների անձնվեր գործունեությունը ի նպաստ Հայաստանի և Արցախի զարգացման: ՀՀ դեսպանը հանգամանալից անդրադարձել է Անի քաղաքի մեծագույն մշակութային ժառանգությանը:

Շնորհանդեսի ընթացքում Մկրտիչ Մկրտչյանը ներկայացրել է  Անի քաղաքի պատմությունն ու ճարտարապետությունը` լուսանկարների միջոցով ցուցադրելով Անիի եկեղեցիների և այլ ճարտարապետական կոթողների` իր այցելությունների ժամանակ իր կողմից նկարահանված համայնապատկերները:
 

Placeholder
«Ճանապարհորդություն դեպի Անի». Ցուցահանդես Կանադայում