Արցախի նախագահ. Դատախազների սոցպայմանների բարելավման հարցերը պետության ուշադրության կենտրոնում են
Քաղաքական
12:52 26/11/2016
Հայաստան

Արցախի նախագահ. Դատախազների սոցպայմանների բարելավման հարցերը պետության ուշադրության կենտրոնում են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել դատախազության մի խումբ աշխատակիցների:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարևորել է դատախազության դերը մեր երկրի կյանքում՝ նշելով, որ դա կարևոր ծառայություն է, որը պահանջում է բարձր մասնագիտական, մարդկային ու բարոյական հատկանիշներ, լուրջ պատրաստվածություն, արհեստավարժություն, անձնվիրություն և պատասխանատվություն ծառայողական պարտականությունների իրականացման հանդեպ:

«Համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները, աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ կերպով լուծելու համար»,-ընդգծել է Բակո Սահակյանը:

Placeholder
Արցախի նախագահ. Դատախազների սոցպայմանների բարելավման հարցերը պետության ուշադրության կենտրոնում են