Կոնվերսբանկը Համազգային թատրոնից հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը կվերադարձնի
Մշակույթ
11:45 28/11/2016

Կոնվերսբանկը Համազգային թատրոնից հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը կվերադարձնի

Կոնվերս Բանկը, հետամուտ որդեգրած քաղաքականությանը՝ շարունակում է աջակցել տարբեր մշակութային միջոցառումների անցկացմանը, հովանավորել  հայտնի երաժիշտ-կատարողների այցը Հայաստան:

Բանկը հերթական անակնկալն է մատուցում  արվեստասերներին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համագործակցության շրջանակում վերադարձնելով թատրոնի՝  յուրաքանչյուր հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքէջում:

«Ակցիան լինելու է շարունակական: Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ևս հաճելիորեն զարմացնել արվեստասերներին»,-հայտնում են բանկից:

Վերջին տարիներին Կոնվերս Բանկի աջակցությամբ են կազմակերպվել համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Մոնսարատ Կաբալիե համերգը, Ա. Պիացցոլայի 95-ին նվիրված դասական երաժշտության երեկոն: Բանկը իր ավանդն է ներդրել Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված  միջոցառումների կազմակերպմանը, ինչպես  նաև հովանավորել է համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի երաժիշտների ու խմբերի այցը Հայաստան, ինչպիսիք Կարլոս Բուոնոն  և  Ռաուլ Բարբոզայի գլխավորած տրիոն է:

 

Placeholder
Կոնվերսբանկը Համազգային թատրոնից հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը կվերադարձնի