Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կընդլայնվեն. քննարկում ԱԺ-ում
Իրավունք
14:09 28/11/2016
Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կընդլայնվեն. քննարկում ԱԺ-ում

ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները Սահմանադրության փոփոխություններին:

Սահմանադրական փոփոխություններից է բխում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝  «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը՝ համաձայն 210-րդ հոդվածի: 

Նախագծում ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները: Սահմանադրության 191-րդ հոդվածը պաշտպանին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, այլ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ պաշտպանը կարող է քննարկել կազմակերպությունների դեմ բերված բողոքը:

Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ նախագծով Մարդու իրավունքերի պաշտպանի  և աշխատակազմի աշխատակիցների կարգավիճակի երաշխիքների վերաբերյալ նույնպես կարգավորման առանձնահատկություններ են սահմանվել: Հստակ կարգավորում է նախատեսվում պաշտպանի աշխատակազմի կառուցվածքի դեպքում, նախատեսվում է նոր մարմին, այն է ՝ փորձագիտական խորհուրդների ստեղծումը, հստակեցնում պաշտպանի աշխատակազմի կառավարման ոլորտում Պաշտպանի գործառույթային դերակատարությունը:

Placeholder
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կընդլայնվեն. քննարկում ԱԺ-ում