«Բաց զվարճալի ֆուտբոլը»  հասավ Չարենցավան
Սպորտ
15:40 28/11/2016
Հայաստան

«Բաց զվարճալի ֆուտբոլը» հասավ Չարենցավան

Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել ՀՖՖ կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը: Այս անգամ միջոցառմանը մասնակցել են 180 երեխաներ Կոտայքի մարզի Չարենցավան, Բյուրեղավան և Հրազդան համայնքներից: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Երեխաները կատարել են ֆուտբոլային վարժություններ և անցկացրել են փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչների և համայնքները ներկայացնող ութ մարզիչների գլխավորությամբ: ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:

Placeholder
«Բաց զվարճալի ֆուտբոլը» հասավ Չարենցավան