Այս տարի Հայաստանում  կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ. ՀԺ
Օրվա մամուլ
08:56 29/11/2016

Այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ. ՀԺ

ՀՀ կենտրոնական բանկի  վերջին կանխատեսումներով՝  այս տարի Հայաստանում  կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ։  Այս մասին նշված է  ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային  քաղաքականության ծրագրում։

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Սա ուշագրավ է նրանով, որ  նախորդ եռամսյակի  դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն  կանխատեսում էր մինչև  3.4 տոկոս աճ։  Փաստորեն աճի  վերաբերյալ կանխատեսումը շեղվել է  մոտ երկու անգամ։  Կարճ ժամանակահատվածում ԿԲ-ի  կանխատեսումների նման  հսկայական շեղումը, թերևս, աննախադեպ է։  Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ մեր  տնտեսության ներկա վիճակը  անակնկալ է թե կառավարության, թե  ԿԲ-ի համար։  Մինչ օրս որևէ պաշտոնական աղբյուր չի մեկնաբանել, թե ինչ եղավ  մեր տնտեսության հետ  վերջին մի քանի  ամսվա ընթացքում և  ինչու է այն  անկասելիորեն գահավիժում»։

Placeholder
Այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ. ՀԺ