«Աշտարակ կաթ»-ի պարտատերերը  սպառնում են  կտրուկ քայլերի դիմել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:42 29/11/2016

«Աշտարակ կաթ»-ի պարտատերերը սպառնում են կտրուկ քայլերի դիմել. «Ժողովուրդ»

Սնանկացման եզրին գտնվող  «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած  աշխատակիցները և  գործարանին կաթ մատակարարած  գյուղացիները  սպառնում են  կտրուկ քայլերի դիմել։ 

Ճամբարակի քաղաքապետ  Յուրա Ավալյանը  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ  այսօր առավոտյան ժամը 11։00-ին  բոլոր այն քաղաքացիները,  որոնց ընկերությունը թե որպես աշխատավարձ է պարտք,  թե մթերած կաթի գումար,  հավաքվելու են և ուղևորվեն դեպի  պանրի գործարան։

«Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը,  որը կբաժանենք մարդկանց։  Ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին,  և վերցնել պանիրը և վաճառել, այլ ելք չկա,  պայմանավորվածությունները չեն պահվում»,- տեղեկացրել է քաղաքապետը։ 

Մարդիկ մտավախություն ունեն, որ   եթե նոր սեփականատեր հայտնվի,  իրենց հասանելիք գումարները այդպես էլ  չեն  վերադարձվի։ «Ժողովուրդ»-ը փորձել է  ընկերության սեփականատեր,  նախկին պատգամավոր  Աշոտ Ափոյանից  պարզաբանումներ ստանալ,  սակայն նա ընդհատակում է։ Գտնել չի հաջողվել։

Placeholder
«Աշտարակ կաթ»-ի պարտատերերը սպառնում են կտրուկ քայլերի դիմել. «Ժողովուրդ»