Լրատվական դաշտի խիստ կանոնակարգման գործընթաց է սկսվել. «Իրատես»
Օրվա մամուլ
08:41 29/11/2016

Լրատվական դաշտի խիստ կանոնակարգման գործընթաց է սկսվել. «Իրատես»

«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «նախընտրական փուլում ընթանալու է և արդեն իսկ ընթանում է լրատվական դաշտի խիստ կանոնակարգման, «բյուրեղացման» գործընթաց, քանզի, «վերին պատասխանատուների» համոզմամբ, այդ դաշտն անչափ լղոզված է, աջ ձեռքը չգիտե` ինչ է անում ձախը:

Բացի այդ, քանի որ ՀՀԿ-ի մի ձեռքը անվերջ «բոչկա է գլորում» թիմի մյուս անդամների վրա, որոշվել է մեկընդմիշտ արգելել այդ պրակտիկան, հստակեցնել խաղի կանոնները, «անհնազանդների» մասին զեկուցել անձամբ նախագահին: Ի դեպ, որոշակի ստուգողական «աշխատանքներ» են տարվելու նաև կայք-թերթերի հարկային պարտավորությունների մասով, որպես ճնշման գործիք. ասում են նաև՝ նման «պրոֆիլակտիկա» արդեն իսկ սկսվել է «Ժամանակ» թերթի նկատմամբ»:

Placeholder
Լրատվական դաշտի խիստ կանոնակարգման գործընթաց է սկսվել. «Իրատես»