Նարեկ Ասատրյանի վիճակը մշտապես գնահատվել է ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
16:52 29/11/2016
Հայաստան

Նարեկ Ասատրյանի վիճակը մշտապես գնահատվել է ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր մահացել է ամիսներ առաջ գլխի շրջանում  վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց զինծառայողի վիրավորվելու  և հետագա հանգամանքները. 2016թ-ի հուլիսի 17-ին Նարեկ Ասատրյանը ստացել է պայթյունային վիրավորում, հուլիսի 18-ին ուղղաթիռով տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

«Ընդունման պահին հիվանդի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, անկայուն: Կատարվել են բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները: Վերակենդանացման բաժանմունքում հիվանդը գտնվել է արհեստական շնչառության, դեղորայքային սեդացիայի պայմաններում: Հիվանդի վիճակը մշտապես գնահատվել է ծայրահեղ ծանր: Նոյեմբերի 12-ին կազմակերպվել է նաև ՀՀ առաջատար մասնագետների կոնսիլիում: Նույն օրը զինծառայողին այցելել է նաև նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սուրեն Գեղամի Զոհրաբյանը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Placeholder
Նարեկ Ասատրյանի վիճակը մշտապես գնահատվել է ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան