Շարմազանով. «Ո՞վ է ընդդիմությունը»
Քաղաքական
15:52 29/11/2016
Հայաստան

Շարմազանով. «Ո՞վ է ընդդիմությունը»

Դրական ենք գնահատում մեր բոլոր միջազգային  գործընկերների շահագրգռվածությունը, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն, իրոք, լինել ժողովրդավարական չափանիշներին  համապատասխան,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է  երեք քայլ՝ իշխանությունների քաղաքական կամք, որը կա,  կոնսոլիդացա և կոնսենսուս քաղաքական ուժերի մեջ, որը նույնպես կա,  դրամական միջոցների հայթայթում, որը, կարծես թե, լուծվում է միջազգային գործընկերի կողմից:

Հարցին՝  ընդդիմությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու շանսեր ունի՞, Էդ. Շարմազանովն ասաց. «Անկեղծ ասած, ոչ, որովհետև՝ ո՞վ է ընդդիմությունը»:

Այնուհետև նա թվարկեց ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունները, ապա հավելեց. «Եթե այդքանն իրար միավորվեն, ուրախ կլինենք, բայց անհնար է: Ինչո՞ւ: Որովհետև, իմ կածիքով, 2017 թվականի խորհրդանական ընտրությունների առանցքային հարցերից մեկը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այդ քաղաքական կուսակցությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները, որովհետև չի լիում մինչև ժամը 12-ը ՀԱՊԿ-ի կողմնակից են, 12-2-ը՝ Եվրասիական միության, 2-6-ը՝ չկողմնորոշված:
Արհեստական միավորումներն անգրագիտություն են, բոլոր միավորումները նախ և առաջ պետք է լինեն քաղաքական օրակարգի շուրջ: Եթե միավորվեն, դա կլինի նախընտրական կոմբինացիա,  կարճատև կյանք կունենան»:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ իրենց համար կարևոր է «անբիծ, մաքուր, ժողովրդավարական, մրցակցային» ընտրություններ անցկացնելը:

«Դրա համար ենք մենք այդքան փոխզիջումների, զիջումների գնացինք»,- ավելացրեց ՀՀԿ մամուլի խոսանկը:

Նրա խոսքով՝ լուրջ, պետականամետ ընդդիմադիր գործիչների մոտ էլ տեսնում է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ցանկություն կա. «Նորմալ, ժողովրդավարական ընտրությունները չեն նշանակում, որ անպայման պետք է  ՀՀԿ-ն պարտվի, ընդդիմությունը հաղթի: Ընդդիմությունը բազմաշերտ է, դեռևս իրենք էլ չգիտեն՝ ինչ են անելու, ինչ ֆորմատով են  գնալու ընտրություններին»:

Placeholder
Շարմազանով. «Ո՞վ է ընդդիմությունը»