2018-ին  գազի սակագինը կրկին  բարձրացնելու կարիք  կառաջանա. ՀԺ
Օրվա մամուլ
08:33 30/11/2016

2018-ին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա. ՀԺ

ՀՀ Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը  երեկ հրապարակել է  «Գազպրոմ Արմենիայի»  առաջիկա 3 տարիների  ներդրումային ծրագիրը,  որից ակնհայտ է դառնում, որ  2018 թվականին  գազի սակագինը կրկին  բարձրացնելու կարիք  կառաջանա։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Խնդիրն այն է, որ  դեռ անցած տարի հաստատված եռամսյա  ծրագրով 2017-ի համար  «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 մլրդ  դրամի ներդրում և  այդ գումարը ներառված էր սակագնի  հաշվարկում։ 

Սակայն այդ ընկերության նախկին գլխավոր տնօրեն  Կարեն Կարապետյանի՝  ՀՀ վարչապետ դառնալուց հետո որոշվեց, որ  գազի սակագինը Հայաստանում պետք է նվազեցվի և նոր ծրագրով  2017-ի համար նախատեսվել է արդեն 3.5 միլիարդ դրամի ներդրում։ Ներդրումների այսպիսի կտրուկ նվազեցումը  պայմանավորված էր հենց սակագնի  նվազեցման անհրաժեշտությամբ։  Սակայն 2018-ի համար կրկին  նախատեսվել է մեծ ներդրում՝  մոտ 18 միլիորդ դրամ,  ինչը կրկին պետք է ներառվի սակագնի մեջ,  և դա հանգեցնելու է սակագնի բարձրացման։ 

Նշենք, որ ՀԾԿՀ-ն  սակագինը որոշելիս պետք է  նախ հաստատի  ներդրումային ծրագիրը։  Այս անգամ, սակայն, հանձնաժողովը  նվազեցրել է սակագինը, ապա հրապարակել ներդրումային ծրագիրը․  Այլ կերպ ասած,  ծրագիրը համապատասխանեցվել է սակագնին, այնինչ պետք է տեղի ունենար հակառակը։  Սա ևս մի անգամ ապացուցում է, որ  սակագնի նվազեցումը  քաղաքական որոշում էր»,-հավելել է թերթը։

Placeholder
2018-ին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա. ՀԺ