ՀՅԴ-ում լուրջ խնդիրներ են առաջացել. «Իրավունք»
Օրվա մամուլ
08:42 30/11/2016

ՀՅԴ-ում լուրջ խնդիրներ են առաջացել. «Իրավունք»

Իշխող կուսակցության գործընկեր  ՀՅԴ-ում, կարծես թե,  իրավիճակը լարվում է։ Վերջիններիս պատգամավորները  գրեթե չեն երևում  խորհրդարանում,  հնարավորինս նվազեցրել են նաև լրագրողների հետ  շփումները։   Տարածված լուրերի համաձայն՝ ՀՀԿ համագումարից հետո  ՀՅԴ-ում լուրջ խնդիրներ են առաջացել։  Այս մասին գրել է «Իրավունք»-ը:

«Ըստ էության,  ՀՀ նախագահն իր ելույթում ընդգծել է, որ 2017-ին նույնպես Հանրապետական կուսակցությունը  պատրաստվում է համագործակցել ՀՅԴ-ի հետ։  Սակայն թե ինչ դեմքերով պետք է  հաջորդ տարի խորհրդարան  ներկայանա ՀՅԴ-ն,  դաշնակների մոտ լուջ հակասություն կա։  Արմեն Ռուստամյան- Աղվան Վարդանյան  տանդեմից  դաշնակները հոգնել են, իսկ նորեկների մուտք էլ չկա ՀՅԴ։  Թեպետ, լինելու դեպքում էլ դժվար թե,  պատգամավորական աթոռներին  սովոր  ՀՅԴ-ականները  իրենց տեղը զիջեն մյուսներին»,-գրել է թերթը։

Placeholder
ՀՅԴ-ում լուրջ խնդիրներ են առաջացել. «Իրավունք»