Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 11%-ով. ԱՎԾ
Տնտեսություն
16:45 30/11/2016
Հայաստան

Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 11%-ով. ԱՎԾ

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 969 010 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903 541 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.0%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2016թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 22.6%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 26.7%-ը` ԵՄ երկրներին և 50.7%-ը` այլ երկրներին:

Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների, 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 867 495 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 11.0%-ով:

Placeholder
Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 11%-ով. ԱՎԾ