Արցախցի երիտասարդ արվեստագետների աշխատանքները ներկայացվելու են «Թեքեյան Կենտրոն» -ում
Մշակույթ
13:42 30/11/2016
Հայաստան

Արցախցի երիտասարդ արվեստագետների աշխատանքները ներկայացվելու են «Թեքեյան Կենտրոն» -ում

«Թեքեյան Կենտրոն» -ում դեկտեմբերի 2-ին բացվելու է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված արցախցի նոր սերնդի գեղանկարիչների և քանդակագործների «Ազատությունը այլընտրանք չունի.անկախություն» խորագրով ցուցահանդեսը:

Բարեգործական ցուցահանդեսին հնարավոր է  նաև աշխատանքների վաճառք, որից գոյացած ողջ հասույթը կհատկացվի երիտասարդ ստեղծագործողներին և Շուշիի կերպարվեստի թանգարանին:

Panorama.am-ին «Թեքեյան կենտրոն»-ից  հայտնեցին, որ ցուցահանդեսում ներկայացված են լինելու 7 գեղանկարչի և 2 քանդակագործի շուրջ 50 գեղանկարչական  աշխատանքներ և քանդակներ:

Ցուցահանդեսին ներկա կլինեն նաև արցախցի  երիտասարդ արվեստագետներից  մի քանիսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը:

 

 

Placeholder
Արցախցի երիտասարդ արվեստագետների աշխատանքները ներկայացվելու են «Թեքեյան Կենտրոն» -ում