Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրամիությունը դատաարտում է Բելոռուսում այս տարվա նոյեմբերին տեղի ունեցած մահապատժի դատապարտմաբ դեպքերը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին նշվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարության մեջ:
Բելոռուսի իրավապաշտպանները հայտնում են, որ մահապատժի են ենթարկվել Իվան Կուլեշը, ով մեղադրվում էր երեք կանանց սպանության մեջ, և Սերգեյ Խմելևսկին՝ երկու հոգու սպանության մեղադրանքով:
«Եվրամիությունը դատապարտում է Իվան Կուլեշի և Սերգեյ Խմելևսկիի պատիժները, որոնք տեղի են ունեցել Բելոուսում»,- նշվում է հայտարարության մեջ և ընդգծվում, որ հանրապետությունում շարունակվում են ամենաբարձր կարգի պատիժների կիրառումը ինչը հակասում է Մինսկի՝ միջազգային հանրության հետ համագործակցության պատրաստակամությանը՝ վերանայել և մորատորիում հայտարարել մահապատժի կիրառման ուղղությամբ:
ԵՄ-ում Բելոռուսին ճանաչում են միակ եվրոպական երկիր, որտեղ կիրառվում է մահապատիժ, և պահանջում են Մինսկից, որպեսզի մահապատժի կիրառման ուղղությամբ մորատորիում անցկացնի: