Բնապահպանության նախարարությունը  914 հազար դրամ արժողության ավիատոմս է ձեռք բերել. ՀԺ
Օրվա մամուլ
08:42 01/12/2016

Բնապահպանության նախարարությունը 914 հազար դրամ արժողության ավիատոմս է ձեռք բերել. ՀԺ

Բնապահպանության նախարարությունը  հոկտեմբերի 14-ին  Մոսկվայով և  ետադարձ թռիչքով  Լյուքսեմբուրգի մեկ  տոմս է ձեռք բերել,  որի արժեքը  914 հազար դրամ է կամ մոտ  1750 եվրո։  Այդ տոմսով Լյուքսեմբուրգ է թռել նախարար Արծվիկ Մինասյանը։

«Մինասյանը, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, պետք է մասնակցեր Շրջակա միջավայրի  և կլիմայի փոփոխության վերաբերյալ  Եվրոպական միության և  Արևելյան գործընկերության  երկրների  նախարարների հանդիպմանը։ Քանի որ վարչապետի որոշման  և Ա. Մինասյանի թռիչքի միջև  ընդամենը երկու օր է մնացել,  կարելի է մտածել, որ  այդ պատճառով է  տոմսն այդքան թանկ ստացվել։  Բայց եթե անգամ  մենք Լյուքսեմբուրգ թռչելու համար  հենց վաղը փորձենք տոմս ձեռք բերել,  այն կարժենա 400-800 եվրո կամ  200-400 հազար դրամ։  Իհարկե, կան նաև 1000-2000 եվրոյով հարմարավետ տոմսեր,  բայց արդյոք մեր աղքատիկ բյուջեն  ընդունա՞կ է նման  շռայլության։ 

Ի դեպ, նույն փաստաթղթում նշված է, որ  նույն չվերթով գնվել է ևս մեկ տոմս, բայց այն արժեցել է կրկնակի էժան՝  435 հազար դրամ։  Այս տոմսն էլ նախարարության համար, հավանաբար, գնել է գերատեսչությունների  ավիատոմսերի գնումներով  զբաղվող «Էկենգ» ընկերությունը, որին այս պարագայում  թանկությունը, կարծես թե, այնքան էլ չի հետաքրքրել»,-գրել է թերթը։

Placeholder
Բնապահպանության նախարարությունը 914 հազար դրամ արժողության ավիատոմս է ձեռք բերել. ՀԺ