Արթուր Ալեքսանյան. «Այն, ինչը կոչում են սպորտի գագաթնակետ, ինձ համար մանկության երազանք էր»
Սպորտ
18:07 01/12/2016
Հայաստան

Արթուր Ալեքսանյան. «Այն, ինչը կոչում են սպորտի գագաթնակետ, ինձ համար մանկության երազանք էր»

2016 թ. ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն այսօր հյուրընկալվել է Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանին: Այս մասին տեղեկացնում է բուհի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում Արթուր Ալեքսանյանը խոսել է սիրելի սպորտաձևով զբաղվելու, մեծ սպորտում ունեցած հիասթափությունների և հաղթանակների մասին:

«Այն, ինչը կոչում են սպորտի գագաթնակետ, ինձ համար մանկության երազանք էր, ձգտում, որը կար 16 տարի շարունակ սպորտով զբաղվելու ընթացքում: Դժվար է դառնալ Օլիմպիական չեմպիոն: Ի տարբերություն այլ մրցաշարարերի, կրկնապատկվում է լարվածությունն ու մեկտեղվում հոգեբանական և ֆիզիկական պայքարը»,- նշել է մարզիկն ու ավելացրել, որ հիասթափություններ եղել են, սակայն միշտ էլ ուժ է գտել պայքարել, ինչում մեծ դեր ունի նաև ժողովրդի սերը, ընտանիքն ու հատկապես մարզիչը՝ հայրը:

Կյանքում սպորտից դուրս մեծագույն հաղթանակը դարձյալ սպորտը համարող ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը վստահեցրել է, որ առաջիկայում նոր հաղթանակներ ունենալու ձգտումով շարունակելու է մարզվել:

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում բուհի պրոռեկտոր Արմեն Թամազյանը Արթուր Ալեքսանյանին պարգևատրել է «Մանկավարժական համալսարան» մեդալով:

Placeholder
Արթուր Ալեքսանյան. «Այն, ինչը կոչում են սպորտի գագաթնակետ, ինձ համար մանկության երազանք էր»