Մագնուս Կառլսեն. «Հսկայական թեթևություն եմ զգում՝ պաշտպանելով կոչումը»
Սպորտ
09:47 01/12/2016
Աշխարհ

Մագնուս Կառլսեն. «Հսկայական թեթևություն եմ զգում՝ պաշտպանելով կոչումը»

Նորվեգացի Մագնուս Կառլսենը նշել է, որ Սերգեյ Կարյակինի հետ շախմատային թագի համար մրցախաղի թայ-բրեյքում վստահություն ուներ սեփական ուժերի հանդեպ։ Ռուսաստանցի շախմատիստը պարտվեց անցկացրած 4 խաղից 2-ում, որոնցից մեկում, ի դեպ, խաղում էր սպիտակներով։

«Երկար եմ պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար, և այն կորցնելը հաստատ ուրախալի չէր լինի,- Կառլսենի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես հսկայական թեթևություն եմ զգում, որ կարողացա պաշտպանել կոչումս։ Այսօր ինձ հիանալի էի զգում, դե, ժամանակն էլ ճնշում էր մրցակցիս։ Ավելի լավ խաղացի»։
 

Placeholder
Մագնուս Կառլսեն. «Հսկայական թեթևություն եմ զգում՝ պաշտպանելով կոչումը»