Վարչապետի առաջարկով մեկնարկում է ԾԻԳ-երի օպիմալացման հաջորդ փուլը
Տնտեսություն
11:46 01/12/2016
Հայաստան

Վարչապետի առաջարկով մեկնարկում է ԾԻԳ-երի օպիմալացման հաջորդ փուլը

Ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման ուղղությամբ մինչ այս իրականացրած աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվել են հինգ ԾԻԳ-եր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ, որտեղ 11-ը ԾԻԳ է, մի քանի խմբեր, բաժիններ, փակ բաժնետիրական ընկերություններ և այլն:

«Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպիմալացման հաջորդ փուլը»,- ասաց վարչապետը և  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնետեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հաձնարարեց՝ ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկյա և միջազգային կազմակերպությունների հետ՝ ԾԻԳ-երի քանակի և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ:

«Առաջարկում ենք քննարկել  և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ  ԾԻԳ-ից պետք է մնա հինգը, բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, Փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է՝ վարչապետն առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
 

Placeholder
Վարչապետի առաջարկով մեկնարկում է ԾԻԳ-երի օպիմալացման հաջորդ փուլը