Հռոմի պապը հանդիպել է ռեժիսոր Սկորսեզեի հետ «Լռություն» ֆիլմի պրեմիերայից հետո
Մշակույթ
10:49 01/12/2016
Աշխարհ

Հռոմի պապը հանդիպել է ռեժիսոր Սկորսեզեի հետ «Լռություն» ֆիլմի պրեմիերայից հետո

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է ամերիկացի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ «Լռություն» ֆիլմի հատուկ ցուցադրությունից հետո: Ֆիլմը նվիրված է Ճապոնիայում 17-րդ դարում քրիստոնյաների հալածանքներին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում են Վատիկանից:

Վատիկանի Առաքելական պալատում հանդիպման ընթացքում Հռոմի պապը Սկորսեզեին ասել է, որ կարդացել է ճապոնացի կաթոլիկ գրող Սյուսակո Էնդոյի վեպը, որի հիման վրա նկարահանված է ֆիլմը:

Ֆիլմի առաջին  ցուցադրությանը կայացել է երեքշաբթի երեկոյան Հռոմում,  ներկա են եղել ավելի քան 300 հոգևորական ճիզվիտների օրդենից: Երկրորդ ցուցադրությունը կայացել է նախօրեին  Վատիկանում ավելի քիչ հանդիսականի համար:

Placeholder
Հռոմի պապը հանդիպել է ռեժիսոր Սկորսեզեի հետ «Լռություն» ֆիլմի պրեմիերայից հետո