Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:43 02/12/2016

Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ վատանում է նաև լրատվամիջոցների, անգամ բավականին պաշտպանվածների ֆինանսական վիճակը։ Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, վճարելիս էլ մի քանի մասով են տալիս: Աշխատակիցներից տեղեկացանք, որ եթե նախորդ տարիներին իրենց աշխատավարձը համարվում էր բարձր և ժամանակին վճարվում էր, ապա այժմ խնդիրը գնալով բարդանում է:

 Հիշեցնենք, որ Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի՝ կապված ենթաստամոքսային գեղձի հետ: Մեկ շաբաթ շարունակ նա գտնվել է հիվանդանոցում, ապա տեղափոխել են Գերմանիա, որտեղ շարունակում է բուժումը: Հ2-ից տեղեկացանք նաև, որ այս օրերին Մայրապետյանի ունեցվածքը, ընկերություններն անվանափոխում են որդու անունով»:

Placeholder
Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել. «Հրապարակ»