Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ՔՊ-«Լուսավոր Հայաստան» դաշինքին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:44 02/12/2016

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ՔՊ-«Լուսավոր Հայաստան» դաշինքին. «Ժամանակ»

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին։  Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս անձնական  խնդիրներով ԱՄՆ-ում է և  որոշել է սպասել գագիկ Ծառուկյանի  քաղաքականություն վերադառնալու որոշմանը,  որից հետո միայն կհայտարարի  իր քայլերի մասին։  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

Ըստ թերթի, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը  զուգահեռ բանակցություններ է վարում  Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։  Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է  կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ Չի բացառվում, որ  ընտրություններից առաջ  ժառանգականներից ամեն մեկը  մի կուսակցության ցուցակում  հայտնվի,  ու արդյունքում կուսակցությունը լուծարվի։

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ ՔՊ-«Լուսավոր Հայաստան» դաշինքին. «Ժամանակ»