Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում  մեծ կրճատումներ են սպասվում.«Ժամանակ»
Օրվա մամուլ
09:02 02/12/2016

Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում մեծ կրճատումներ են սպասվում.«Ժամանակ»

Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում  և գերատեսչություններում  մեծ կրճատումներ են սպասվում։  Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ  5 ԾԻԳ է կրճատվելու։  Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ  հայտարարել է, որ  իր ղեկավարած գերատեսչությունում  կրճատումները կարող են հասնել  22 տոկոսի։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝  ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին  պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների։  Թերթի տեղեկություններով՝  կրճատումների ավելի մեծ ալիքը սպասվում է ԱԺ ընտրություններից  հետո։  Կրճատումների ալիքը, թերևս, չի հասնի միայն  պաշտպանության նախարարություն,  ոստիկանություն և ԱԱԾ։

 

Placeholder
Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում մեծ կրճատումներ են սպասվում.«Ժամանակ»