ԳՆ. Էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները
Տնտեսություն
15:57 02/12/2016
Հայաստան

ԳՆ. Էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները

2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց: Դրանից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած  ժամանակահատվածում:Այսօր նման թվեր են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ու  Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպման ժամանակ:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  հանդիպման ընթացքում կարևորվել է  համագործակցության ակտիվացումը անասնաբուծության, սերմնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության և ձկնաբուծության ճյուղերում:

Այժմ Հայաստանում է գտվում ԻԻՀ Գիլան նահանգի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության և այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:

Placeholder
ԳՆ. Էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները