Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա. Լ. Մկրտչյան
«Երեկ եմ խոսել առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա, ուստի ամենևին էլ դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն չկա»,- լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը հիշեցրեց՝ դասապրոցեսը դադարեցվում է միայն առողջապահության նախարարության խորհրդով ու որոշմամբ. «Մենք պետք է նրանցից ահազանգը ստանանք, որ վիրուսի աճման միտում կա, որից հետո միայն որոշում կայացվի: Բոլոր այն դպրոցները, որտեղ հիվանդ երեխաների թիվը գերազանցում է 15 տոկոսը, կատարվում են պրոֆիլակտիկ գործողություններ»: