Հայկական ArmPhone-ը կներկայացվի Ռուսաստանում
Տնտեսություն
19:26 02/12/2016

Հայկական ArmPhone-ը կներկայացվի Ռուսաստանում

Ազգային տնտեսությունների ձեռքբերումների ցուցահանդեսում, որն անցկացվելու է Մոսկվայում, դեկտեմբերի 3-ին, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի կենտրոնի բացմանը ցուցադրվելու է հայկական սմարթֆոնը՝ ArmPhone: Այդ մասին տեղեկանում ենք ցուցահանդեսի պաշտոնական կայքից:

«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների կենտրոնի բացման ժամանակ ներկայացվելու է Հայաստանի ՏՏ արտադրանքը: Մասնավորապես, այստեղ առաջին անգամ Ռուսաստանում հնարավոր է ծանոթանալ հայկական սմարթֆոնին՝ ArmPhone-ին, որի վաճառքի կետերը կլինեն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող բաժիններում», -ասված է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսում կներկայացվի ֆլագմանյան մոդելը՝ երկու սիմ քարտերով, 35 ԳԲ և 3 ԳԲ հիշողությունով:

Placeholder
Հայկական ArmPhone-ը կներկայացվի Ռուսաստանում