ՀՀԿ ցուցակի առաջին երեք անունները հայտնի են. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:39 03/12/2016

ՀՀԿ ցուցակի առաջին երեք անունները հայտնի են. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու  Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել։  Այդ քայլով Սերժ Սարգսյանը, միաժամանակ,  գոնե ժամանակավորապես հագստացնում է  Կարեն Կարապետյանին,  և ՀՀԿ-ում 2-րդ մարդ համարվող  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին  երկար ժամանակով ցույց տալիս  իր իրական տեղը։ 

Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում  ԱԺ ընտրություններում առաջին  երեք անունը՝  ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած  ցուցակի 2-րդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, 3-րդը կլինի, հավանաբար, Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է։  Չի բացառվում, սակայն, որ  ռուսաստանցի մեծահարուստ  Սամվել Կարապետյանը կարողանա  իրավիճակի վրա ազդել և  իր եղբորը՝  Կարեն Կարապետյանին դարձնել  ԱԺ նախագահի հավանական թեկնածու։  Այդ դեպքում՝  ցուցակում 3-րդ հորիզոնականը  կարող է զբաղեցնել  մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիրի)։  Այս սցենարի շուրջ դեռևս  Սերժ Սարգսյանն ու  Սամվել Կարապետյանը  պետք է պայմանավորվեն»։

Placeholder
ՀՀԿ ցուցակի առաջին երեք անունները հայտնի են. «Ժամանակ»