«Ռոստելեկոմից»` կառավարություն. բիզնես գործընկերներին պաշտոններ տալու գործընթացը շարունակվում է. «Փաստ»
Օրվա մամուլ
08:50 03/12/2016

«Ռոստելեկոմից»` կառավարություն. բիզնես գործընկերներին պաշտոններ տալու գործընթացը շարունակվում է. «Փաստ»

Ինչպես արդեն հայտնի է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալներ ունի: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Գագիկ Թադևոսյանն ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Վարչապետի հրամանով՝ նոր տեղակալներ են նշանակվել Բորիս Դեմիրխանյանն ու Արման Խաչատրյանը:

«Փաստ»-ի տեղեկություններով` Բորիս Դեմիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

«Հավանաբար, այժմ արդեն պաշտոն զբաղեցնելու համար միայն «Գազպրոմ» ընկերության կադրերը չեն բավականացնում, և յուրաքանչյուր նորանշանակ նախարար իր հետ բերում է նաև իր բիզնես գործընկերներին: Արման Խաչատրյանը նախկինում գլխավորել է Հայաստանի զարգացման հիմնադրամը»,-գրել է թերթը:

Placeholder
«Ռոստելեկոմից»` կառավարություն. բիզնես գործընկերներին պաշտոններ տալու գործընթացը շարունակվում է. «Փաստ»