Խվորոստովսկին առողջական վիճակի պատճառով հրաժարվել է Մեծ թատրոնում դեբյուտից
Մշակույթ
11:27 03/12/2016
Աշխարհ

Խվորոստովսկին առողջական վիճակի պատճառով հրաժարվել է Մեծ թատրոնում դեբյուտից

Օպերային բեմի համաշխարհային աստղ Դմիտրի  Խվորոստովսկին ստիպված հրաժարվել է դետեմբերի 7-ին և 10-ին Մեծ թատրոնում նախատեսված «Դոն Կիխոտ» ներկայացման դեբյուտային մասնակցությունից: Երգչի պաշտոնական կայքում  ներկայացված հաղորդագրության մեջ նշված է,  որ Վիեննայում հաջող ելույթից հետ Խվորոստովսկին վերադարձել է Լոնդոն, որտեղ բժիշկները խորհուրդ են տվել մնալ այնտեղ հետագա բուժման և հանգստի համար:

Նշվում է, որ երգիչը  ցավում է ստեղծված իրավիճակի համար:

«Դմիտրին անհամբեր սպասում է իր բեմ վերադարձին»,- նշված է հաղորդագրության մեջ, նաև ներկայացված այս ամսվա ընթացքում առաջիկա համերգները:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանն օպերային երգչի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք: Չնայած բուժմանը, նա չէր դադարեցնում ելույթները:
 

Placeholder
Խվորոստովսկին առողջական վիճակի պատճառով հրաժարվել է Մեծ թատրոնում դեբյուտից