Զինծառայողներից մեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
Առողջություն
13:19 03/12/2016
Հայաստան

Զինծառայողներից մեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

Արցախից Երևանի Մուրացան զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողներից մեկը՝  պայմանագրային զինծառայող  24-ամյա Քաջիկ Բադալյանը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք:

Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Մուրացան զինվորական կենտրոնական հոսպիտալից:
«Նրա մոտ վիճակի լավացում կա»,-փոխանցեցին վերակենդանացման բաժանմունքից:

Ժամկետային զինծառայող՝ 19-ամյա Կարապետ Միքայելյանը շարունակում է  մնալ վերականդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Հիշեցնենք, որ զինծառայողներից՝ Կարապետը ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:

 

Placeholder
Զինծառայողներից մեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից