ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է պատվիրել հաշիվների գծով տեղեկանքներ կամ քաղվածքներ Բանկի կայքի միջոցով
Տնտեսություն
14:36 05/12/2016
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է պատվիրել հաշիվների գծով տեղեկանքներ կամ քաղվածքներ Բանկի կայքի միջոցով

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է հեռահար եղանակով պատվիրել հաշվի գծով տեղեկանք և քաղվածք: Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է Բանկի՝ կայքի միջոցով, հարցման մեջ նշելով նաև հարմար ժամը և մասնաճյուղը՝ արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար և այլն) կամ քաղվածքը ստանալու համար: Այս մասին հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Տեղեկանք կամ քաղվածք պատվիրելու համար հաճախորդին անհրաժեշտ է.

• լրացնել օնլայն հայտ` Բանկի www.vtb.am կայքի "Պատվիրել օնլայն տեղեկանք/քաղվածք" բաժնում,
• ընտրել տեղեկանքի/քաղվածքի տեսակը,
• լրացնել հաշվի, քարտի կամ պայմանագրի համարը՝ կախված տեղեկանքի/քաղվածքի տեսակից,
• նշել տեղեկանքի կամ քաղվածքի ժամանակահատվածը/ժամկետը,
• նշեք մասնաճյուղ այցելելու նախընտրելի ժամը,
• ընտրել մասնաճյուղը:

Տվյալ ծառայության սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ, ի լրումն Բանկում գործող տեղեկանքների/քաղվածքների սակագներին: Գումարը կգանձվի հարցման մշակման պահին՝ միջնորդավճարի դուրսգրման համար հաճախորդի կողմից նշված հաշվից:

Դրանից հետո հաճախորդը կարող է այցելել մասնաճյուղ հայտում նշված ժամին և անմիջապես ստանալ պատրաստի տեղեկանքը/քաղվածքը:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է պատվիրել հաշիվների գծով տեղեկանքներ կամ քաղվածքներ Բանկի կայքի միջոցով