Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝  կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ,  դիպուկահար հրացաններ, ձեռքի հակատանկային նռնականետ
Քաղաքական
10:16 05/12/2016
ԼՂՀ

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ, դիպուկահար հրացաններ, ձեռքի հակատանկային նռնականետ

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել  հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/: 

ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը::

 ԼՂՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:

 

 

 

 

Placeholder
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ, դիպուկահար հրացաններ, ձեռքի հակատանկային նռնականետ