Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը  ծառայությունների  ոլորտն է. ՀԺ
Օրվա մամուլ
08:47 06/12/2016

Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է. ՀԺ

Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը  ծառայությունների  ոլորտն է։  Համենայն դեպս  դա է ապացուցում  պաշտոնական վիճակագրությունը՝  ԱՎԾ-ն։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում էլ  այդ ոլորտը  ցուց է տվել 7.7 տոկոս աճ։

«Տեղեկություններ կային, որ  ծառայությունների ոլորտի երկնիշ  աճեր տեղի են ունենում  կազինոների հաճախելիության  ավելացման հաշվին։  Սակայն այս տեղեկությունները հաստատող պաշտոնական  տվյալներ չկային։  Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է  վիճակագրական տարեգիրքը,  որտեղ այդ տվյալը անուղղակիորեն առկա է։ Այսպես, ՀՀ  մարզերում և Երևանում ծառայությունների ծավալը  աճել է 2-5 տոկոսով կամ առավելագույնը 10 տոկոսով,  և միայն Կոտայքում՝ մոտ 90 տոկոսով։ Այսինքն` գրեթե կրկնապատկվել է։ Իսկ Կոտայքում գտնվում է  ամենախոշոր կազինոն՝  Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլան»։  Ուշագրավ է, որ  անցած տարի  մեր համախառն ներքին  արդյունքը  նախորդ տարվա համեմատ աճել է  շուրջ 200 միլիարդ դրամով,  որից 37 միլիարդ դրամը  ապահովել է միայն  Կոտայքի մարզը իր ամենամեծ կազինոյով։  Ստացվում է, որ  տնտեսության  շոքեքարշը կազինոներն են»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը։

 

Placeholder
Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է. ՀԺ