ՀՀԿ-ում սկսվել է  ռեյտինգային ընտրակարգով  ցուցակներ կազմելու  գործընթացը. ՀԺ
Օրվա մամուլ
08:55 06/12/2016

ՀՀԿ-ում սկսվել է ռեյտինգային ընտրակարգով ցուցակներ կազմելու գործընթացը. ՀԺ

ՀՀԿ-ում սկսվել է  ռեյտինգային ընտրակարգով  ցուցակներ կազմելու  գործընթացը,  և քննարկվում է, թե որ տարածաշրջանում  ում թեկնածությունն է  առաջադրվելու։  Ընդ որում,  յուրաքանչյուր տարածաշրջանում  մի քանի թեկնածություն է առաջադրվելու։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Չարենցավանում այդ պարտավորությունը կիսում են  պատգամավոր  Վարդան Այվազյանը,  Կոտայքի նախկին մարզպետ  Կովալենկո Շահգալդյանը,  կամ նրա որդին՝  քաղաքապետ  Հակոբ Շահգալդյանը,  և «ՄԻԿՄԵՏԱԼ»  ընկերության սեփականատեր  Միխայիլ Հարությունյանի որդին։ Մ. Հարությունյանը հիշեցնենք,   Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է և ԴԱՀԿ նախկին պետ  Միհրան Պողոսյանի քեռին։  Թերթը փորձել է  այս թեկնածուներից  Կ. Շահգալդյանից պարզել,  թե առաջադրման վերաբերյալ  ինչ քննարկում կամ գործընթաց է սկսվել։ «Շատ եք շտապում,  ես այդ մասին ոչինչ չեմ ասի»,- ասել է նա։

Placeholder
ՀՀԿ-ում սկսվել է ռեյտինգային ընտրակարգով ցուցակներ կազմելու գործընթացը. ՀԺ