Նախարար. Վրաստանից  բերված դեղերը կեղծված են
Առողջություն
20:14 06/12/2016
Հայաստան

Նախարար. Վրաստանից բերված դեղերը կեղծված են

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի հերքում. Հայաստանում  ոչ օրգինալ և ոչ պատշաճ որակի դեղորայք ձեռք բերելու ռիսկեր կան:  Այդ մասին նախարարը հայտարարեց «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Այն է, ժամկետն անցած դեղոայք, որի պիտակը փոխված է, կամ դեղորայք, որը ճամպրուկով ներկրված է Վրաստանից: Հիմնականում այս ռիսկերն են»,-մանրամասնեց նախարարը:

Նրա խոսքով, Վրաստանից ներկրված դեղերն ակնհայտ կերպով կեղծված են՝ « поделка»:

Ինչ վերաբերում է ժամկետանց լինելու հանգամանքին, ապա Ալթունյանի խոսքով, եթե դեղի ժամկետն անացել է 2-3 ամիս, ապա վտանգավոր բան չէ, իսկ եթե խոսքը մի քանի տարվա մասին է, ապա. «Մարդը վճարում է ուղղակի պլացեբոյի համար»:

 

Placeholder
Նախարար. Վրաստանից բերված դեղերը կեղծված են